Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներից Ոստիկանության կենտրոնի բաժնում 15-20 բերման ենթարկվածներ կան

Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներից Ոստիկանության կենտրոնի բաժնում 15-20 բերման ենթարկվածներ կան
20.11.2020 | 21:57

Ոստիկանության կենտրոնի բաժնում այս պահին 15-20 բերման ենթարկվածներ կան: ԲՀԿ պատգամավորներով պտտվում ենք ոստիկանական բաժանմունքներով՝ մեր քաղաքացիների ընդվզման իրավունքը պաշտպանելու համար՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածներին:

«Երբ մեջբերումներ են ներկայացնում ռազմական դրության օրենքից, թե չի կարելի ակցիաներ իրականացնել, ես կասեմ՝ չի կարելի պարտություն կրել և չի կարելի խայտառակել երկիրը»,-նշեց նա:
Հարցին՝ Կառավարության կադրային փոփոխություններով Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է որևէ բան փոխել, պատգամավորը պատասխանեց. «Չի կարող փոխվել այն պարզ պատճառով, որ մարդիկ, որոնց այսօր հեռացնում են աշխատանքից, կատարում էին բոլոր այն քայլերը, գործողությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի ընդհանուր քաղաքականության տրամաբանության մեջ են: Պետք է փոխվեն ոչ թե ֆիգուրները, այլ հիմնական խաղացողը՝ Նիկոլ Փաշինյանը: Նա, բացի քավության նոխազ դարձնելը՝ փորձում է մարդկանց շեղել ու ցույց տալ, թե պատասխանատվության խնդիր կա. 1, 2, 5, 10 հոգի փոխելով չէ»,- ասաց Աբովյանը՝ նշելով, թե ընդհանուր գաղափարախոսությունը պետք է փոխվի, և այդ գաղափարախոսության «գլխին կանգնած» մարդը, որը երկիրը հասցրել է այս վիճակին:

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Նա պայթեցրեց երկիրը և ազգին հասցրեց մի իրավիճակի, երբ մեր նորագույն պատմության ամենախայտառակ օրերն ենք ապրում»,-նշեց նա: Անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարություններին՝ պատգամավորն ասաց, թե Հակոբյանը փաստացի հանցագործության մասին մի շարք հաղորդումներ է ներկայացրել. «Նա հաստատեց, որ իշխանությունն ունակ չէ ճիշտ որոշումներ կայացնել»,-նշեց նա:
Այսօր Երևանի տարբեր փողոցներում, նաև՝ Գյումրիում, տեղի ունեցան անհնազանդության ակցիաներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել Ոստիկանության բաժանմունքներ:

Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ